Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է թհեքվանդոյի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ, հաղորդում Է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Արդեն 6-րդ անգամ անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես կգան՝ Հենրիկ Բադալյանը (58կգ.), Սերգեյ Ավանեսովը (63 կգ.), Հակոբ Ղազարյանը (68կգ.), Ավետիք Ղազարյանը (74կգ.), Գրիգոր Շահբազյանը (80կգ.), Իզաբելա Վարժապետյանը (62 կգ.):
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 19-ին և կեզրափակվի նոյեմբերի 22-ին: