Ամանորի դեկորներ կարելի է պատրաստել ցանկացած իրով, օրինակ՝ արհեստական ծաղիկներից, եղևնու ճյուղերից, կոտրված իրերից, նաև թղթից:
Թղթից կտրված զարդանախշերով կարելի է շատ հետաքրքիր պատկերներ ստանալ և դրանցով պատուհանի վրա ինչ-որ ձմեռային մուլտֆիլմից հատված պատկերել: Թղթե պատկերները իսկապես յուրօրինակ տեսք կհաղորդեն ձեր բնակարաններին: Այս տարի, օրինակ՝ Շան տարվան ընդառաջ, կարելի է շնիկների պատկերներ ստանալ ու դրանք փակցնել պատուհաններին և ոչ միայն:
Araratnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր զարդանախշերի ձևեր, որոնք ձեզ կօգնեն Նոր տարվա համար բնակարանի զարդարանքները պատրաստել սեփական ձեռքերով` առանց դժվարությունների: Դրանք բավականին հեշտ պատրաստվող և ամենակարևորը՝ նուրբ ու գեղեցիկ դեկորներ են:
Մեր նախորդ նյութերը կարող եք կարդալ այստեղ՝
Թափանցիկ փաթիլներ. ամանորյա դեկորներ պատուհանների համար
Հետաքրքիր ամանորյա դեկորների պատրաստման տարբերակներ սոճու կոներից