«Թղթե տնակ» սերիալի 6-րդ սեզոնը, որի նկարահանումները սկսվել են երկու շաբաթ առաջ, կլինի վերջինը. այս մասին հայտնել է CNN-ը:
Միևնույն ժամանակ սերիալի գլխավոր հերոս՝ դերասան Քևին Սփեյսին հրապարակավ ներողություն է խնդրել 14-ամյա տղայի նկատմամաբ սեռական ոտնձգության համար:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հայտնի դերասան Քևին Սփեյսին իր թվիթերյան էջում խոստովանել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:
Դերասանի հայտարարությունից ժամեր անց սերիալի սցենարիստ, դրամատուրգ Բո Ուիլիմոնը հայտարարել է, որ 6-րդ սեզոնից հետո սերիալի շարունակություն չի լինի: