տուն Լուրեր Թևան Պողոսյանը համաձայն է Փաշինյանի հետ

Թևան Պողոսյանը համաձայն է Փաշինյանի հետ

133
0

tevan-p

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ-ում շարունակեց Սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի շուրջ իր ելույթը:

«Ինչ տարբերություն՝ որ մասում ես բնակվում երկրի, բոլոր ծառայությունների համար վճարում ես հավասարաչափ: Երբ որ մարդ վճարում է, ինքը պահանջատեր է լինում: Երբ որ չի վճարում, ինքը դժվար է հասկանում՝ ինչ պիտի պահանջի: Այն փիլիսոփայությունը, որ մենք բնակչին պետք է վերաբերվենք որպես հարկատուի, դժվար է կայանում: Երկրորդ հարցը պաշտպանությանն է վերաբերում: Երբ որ զինվորի հետևում մայր, հայր, քույր կա, զինվորն իր գործն անում է այլ պատասխանատվությամբ: Դուխն այլ է, երբ գիտես հետևումդ մարդ կա կանգնած: Մենք պետք է գիտակցենք, որ այս գյուղերը կատարում են այսպիսի ֆունկցիա՝ զինվորի թիկունքն են պահում: Ամեն ոլորտի պատասխանատուն պետք է իր խնդիրներով առաջնորդվի: Իրականության մեջ ցանկացած օրենքի նախագիծ, որ գալիս է մեզ մոտ, պետք է ոլորտային մասնագետների անձնական բախումների միջով անցնի:

Մենք օրենքով գրել ենք, որ ուզում ենք օգնել բնակիչներին: Օգնությունը ես հասկանում եմ որպես հումանիտար օգնություն: Այստեղ հարազատ է ինձ համար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հումանիտար աջակցություն ապահովելու համար: Երկրորդ տարբերակը կայունություն ապահովելու համար է: Բայց մենք սահմանամերձ գյուղերի իրավիճակը չկարգավորած փորձում ենք զարգացում ապահովել»: