Լուսանկարը՝ Bravo.am
Երեկ 73 տարեկանում կյանքից հեռացավ սիրված երաժիշտ, ջազմեն Արմեն Թութունջյանը` Չիկոն:
Արմեն Թութունջյանի ընկերը` ջազմեն Վահագն Հայրապետյանը, Araratnews.am-ին պատմեց, որ նա երբեք առողջական խնդիրներ չի ունեցել ու ոչ մի անգամ չի դժգոհել. «Երբեք առողջությունից չի բողոքել ու ոչ մեկին չի գանգատվել: Թենիս խաղալիս է սիրտը տեղի տվել: Թենիսի կորտերում կնոջ հետ խաղալիս զրուցել է, Չիկոն հավեսով պատմել է իր հետագա պլաններից, թե ինչ ծրագրեր ունի: Նոր գիրք էր գրում, ու կինն ասում է` էդ խոսելու ընթացքում բառը բերանի մեջ է մնացել, աչքերը գնացել են, ամեն ինչ շատ արագ է եղել»:
Ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, Չիկոյի նոր գիրքը հումորային գիրք էր ջազի մասին. «Այն «Ջազային ժպիտներ» էր կոչվում, մեր հայաստանյան ջազի կատակներից ու իրենց զավեշտալի դեպքերի մասին: Արդեն այնքան շատ նյութ էր հավաքվել, որ, ըստ երևույթին, այդ գրքի ժամանակն էր հասունացել»: