Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանակայանում Արևելյան Երուսաղեմում ապրող երաժիշտ Ափո Սահակյանից վերցրել են կիթառը և արգելել են կիթառով թռչել. այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
Պահպանության աշխատակիցները վերցրել են 4 հազար ֆունտ արժողությամբ կիթառը ստուգելու համար և խոստացել Ափոյի գործիքն ուղարկել հաջորդ չվերթով բրիտանական Լութոն քաղաք: Սակայն կիթառն այդպես էլ չի հասել երաժշտին:
«Ողջ համերգային շրջագայության ընթացքում ես մնացի առանց կիթառի: Բարեբախտաբար, անգլիահայերն ինձ օգնեցին նոր կիթառ գտնել: Իսկ իմ կիթառն այդպես էլ ինձ չուղարկվեց: «Բեն Գուրիոն» օդանավակայանից գործիքը վերցրեցին իմ հրեա ընկերները և ինձ վերադարձրին Իսրայել վերադառնալուց հետո»,- ասել է Ափո Սահակյանը:
Նրա խոսքով` պահպանության աշխատակիցներին կասկածի տեղիք է տվել այն փաստը, որ ինքը Արևելյան Երուսաղեմից է:
«Արևելյան Երուսաղեմում մեծ մասամբ ապրում են հայեր, իսկ իշխանության կառույցներում մեզ որոշակի կասկածանքով են վերաբերվում: Սա, իհարկե, անհեթեթություն է: Նրանք կասկածների համար ոչ մի հիմք չունեն»,- ասել է երաժիշտը:
Ափո Սահակյանը Apo and the Apostles ռոք խմբի երաժիշտներից է, ծնվել ու մեծացել է Իսրայելում: