Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականն անդրադարձել է այսօր Հայաստանի Հանրապետությունում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:
Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները. գրում է պարբերականը:
Աղբյուրը նշել է, որ նախընտրական շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն` ընտրություններում առաջատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունն է, որին հաջորդում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը:
Ըստ պարբերականի՝ քննադատներն այդ փոփոխությունները համարում են Սերժ Սարգսյանի՝ երկրում վերահսկողությունը պահպանելու ջանքերի մի մաս: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2018 թվականին լրանում է Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և իր կուսակցության ընտրվելու դեպքում նա կարող է նշանակվել ՀՀ վարչապետ: