The Wall Street Jounal-ը հրապարակել է հոդված, որը նվիրված է իշխանությունից հեռացող Միխեիլ Սաակաշիլուն: Հոդվածագիրը նշում է, որ միայն նախկին նախագահի մերձավորները գիտեն, թե որքան ծանր է Միխեիլի համար հեռանալ իշխանությունից: «Վրաստանի նախագահը հեռանում է իշխանությունից որպես ոչ ժողովրդական և չգնահատված գործիչ, սակայն կարծում ենք, որ պատմությունն ավելի արդար դատավոր կլինի», — ասվում է հոդվածում:
10 տարվա կառավարման ըթնացքում Սաակաշվիլին շատ սխալներ է թույլ տվել, սակայն մեծ խնդիրներում նա միշտ իրավացի է եղել: Նա էներգիա է հաղորդել և արժեքներ սերմանել մի երկրում, որը փորձում էր գոյատևել Ռուսաստանի թաթի տակ: Նա ցրել է տրանսպորտային ոստիկանությունը՝ մանր կաշառակերությամբ հանդերձ և հեշտացրել է մանր գործարարների գործունեությունը: Վրաստանի տնտեսությունն աճում էր մոտ 6 տոկոսով: Սակայն The Wall Street Journal-ի ձևակերպմամբ «խորը ժողովրդավարական ավանդույթներ չունեցող խարիզմատիկ առաջնորդը» 2007 թվականին ցրեց հակակառավարական ցույցը, փակեց ազգային հեռուստաալիքը, 2008 թվականին պատերազմեց Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ:
Կիրակի օրը Վրաստանն ընտրեց Բիձինա Իվանիշվիլու դաշնակցին, ով Սաակաշվիլու մրցակիցն էր: «Միխեիլ Սաակաշվիլին կլքի իր պաշտոնը վրացական Ջորջ Վաշինգտոնի կերպարով, ով ապահովել է տարածաշրջանի անցումը դեպի ժողովրդավարություն, ուր ընտրված առաջնորդները դառնում էին բռնակալներ: Իվանիշվիլին կարող էր և հավուր պատշաճի գնահատել նրա ձեռքբերումները, և Վրաստանը կմնար տարածաշրջանի օրինակելի երկիր, ուր հրաժարվել են քաղաքական վրեժխնդրությունից»,- եզրափակում է The Wall Street Journal-ը: