տուն Լուրեր Թե տատիկ-պապիկների մասին մտածող էիք, չթալանեիք. Փաշինյան

Թե տատիկ-պապիկների մասին մտածող էիք, չթալանեիք. Փաշինյան

166
0

Nikol1

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ևս հարցերով դիմեց Վարդան Այվազյանին:

«Պարոն Այվազյան, Դուք ասում եք, որ սա նոր տնտեսական քաղաքականության սկիզբն է: Օրենքի անունը դնեիք նոր տնտեսական քաղաքականության փաթեթ: Ինչ ասես բերել լցրել եք այս օրենքի մեջ: Հետո էլ ասում եք սահմանամերձ գյուղերին տալիս ենք արտոնություն: Կներեք, մենք տեսել ենք Ձեր արտոնությունները: Շրջանառության հարկի մասով մարդիկ դուրս եկան փողոց, ասացին ձեր արտոնությունները չենք ուզում, թողեք աշխատենք: Նույն էստեղ է լինելու: Ասում եք Կառավարությունը որոշի, թե որն է սահմանամերձ շրջանը: Կառավարությունը չի կարող որոշել, թե որն է սահմանամերձ շրջանը: Կա հստակ օրենք: Ի միջիայլոց, այս օրենքով հայ-թուրքական սահմանի գյուղերը ևս սահմանամերձ են: Հետո որ ասում եք տատիկները, պապիկները վարսավիրանոց են գնում, տատիկներն ու պապիկները իրար մազ են կտրում, վարսավիրանոց չեն գնում, բայց խանութ ամեն օր են գնում, լույսի ու գազի վարձ ամեն օր են մուծում»:

«Օրենքը կոչվում է սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալողներին հարկերից ազատելու մասին օրենք: Օրենքը պետք է կարդալ, որպեսզի կարողանալ մեկնաբանել:  Եթե Դուք ուզում եք, որ օրենքը տարանջատենք, որ մի փաթեթով չլինի, անենք, պարզապես մենք ամեն մի օրենքի համար առանձին քվեարկություն պետք է անենք: Դուք ասում եք ավելացված արժեքի հարկն ու եկամտահարկը, որ տարածվում է բոլորի վրա, պատիժ կրելու համար բոլորին հավասարեցնենք:  Եթե էդ մարդկանց բոլոր հարկերից էլ ազատենք, վաղը էլի ցույց է անելու: Էդ 30.000-ից մոտ 15.000-ը իր ներկայացրածից ավելի շրջանառություն ունի: Ես նույն ձևի քննարկում եմ անում Դիլիջանում, նորից նույն խնդիրն է, մարդն ասում է՝ ավելի լավ է վճարեմ, բայց թուղթը ցույց չտամ: Համամիտ եմ Ձեզ հետ, պետք է լուծման եղանակներ ման գանք»:

«Եթե արտոնություն եք տալիս, ու մարդիկ ցույց են անում, էդ նրանից է, որ քթներից հանում են: Բագրատյանին ասում եք բերում էիք կառավարության հաստատումով օրենք էիք հաստատում: Բա դուք ինչի եք օրենքը խմբագրում: Ինչի՞ եք դրել սահմանամերձ անունը, երկու օր է հայտարարում եք՝ սահմանամերձներին արտոնություն ենք տալիս: Ոչ մի բան էլ չեք տալիս: Թե տատիկ- պապիկների մասին մտածող էիք, 25 տարի չթալանեիք: Էդ տատիկ-պապիկները 100 հազարով նիսյաներ ունեն, փող տվեք դա փակեն, ոչ թե տարեք ձեր բիզնեսները սահմանամերձում գրանցեք»: