տուն Քաղաքական Միջազգային The Queen-ը երբևէ ամենաշատ ալբոմներ վաճառած խումբն է

The Queen-ը երբևէ ամենաշատ ալբոմներ վաճառած խումբն է

101
0

queen580heads

The Queen խմբի հիթերի հավաքածուի վաճառքները գերազանցել են բոլոր սպասումները: Այս մասին հաղորդում է BBC-ին` տեղեկացնելով, որ 1981 թվականին թողարկված Greatest Hits ալբոմի ընդհանուր վաճառքները հասել են 6 միլիոն օրինակի: Բրիտանական չարթերում նման վաճառք առաջին անգամ է գրանցվում:

Երաժշտական շուկայում արտադրանքի վաճառքների ուսումնասիրությամբ զբաղվող Official Charts Company ընկերությունում ասել են, որ այս պահի դրությամբ, The Queen-ի ալբոմ կա բրիտանական յուրաքանչյուր երրորդ ընտանիքում:

Երկրորդ տեղում ABBA խմբի` 1981-ին թողարկված հիթերի ալբոմն է` 5,1 օրինակ, երրորդում` The Beatles-ի Sgt Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը` 5,1 օրինակ (1967թ):

Ադելը, ով սկսել է ստեղծագործել վերոնշյալ երաժիշտներից շատ ավելի ուշ, արդեն 4-րդ տեղում է: Նրա «21» ալբոմը վաճառվել է 4,7 օրինակով: