
«The New York Times»-ն անդրադարձել է օրերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը երեքշաբթի օրը կռվել են ծանր հրետանային և անօդաչու թռչող սարքերով, և որ երկու կողմերը միասին 16 զոհ են ունեցել՝ այդ թվում նաև ադրբեջանցի գեներալը:
«Ադրբեջանը հայտարարել է, որ եռօրյա մարտերի ընթացքում կորցրել է 11 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ, և Հայաստանն ասում է, որ երեքշաբթի օրը նրա զինվորներից չորսը զոհվել են»,-մասնավորապես նշված է անդրադարձում: