The New York Times պարբերականը իր կարծիքով՝ 2013 թ. լավագույն դերասանների մասնակցությամբ կարճ տեսանյութներ է թողարկել՝ Making a Scene ընդհանուր խորագրով։
Making a Scene-ում 11 կարճ տեսահոլովակ է, որոնցից յուրաքանչյուրը մոտ 1 րոպե է տևում և նվիրված է մի հայտնի դերասանի։ Հրավիրվածների թվում են Քեյթ Բլանշետը, Բրեդլի Կուպերը, Ռոբերտ Ռեդֆորդը, Ֆորեստ Ուիթաքերը, Օփրա Ուինֆրին, Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը, Գրետա Գերվիգը, Չիվեթել Էջիոֆորը, Ադել Էքզարկոպուլոսը, Օսկար Այզեկը և Մայքլ Բ. Ջորդանը։
Տեսահոլովակներից յուրաքանչյուրը արված է մի որևէ կինոժանրում և ինչ-որ կարճ սյուժե է պատմում։
Բոլոր հոլովակներն էլ նկարահանել է լեհ օպերատոր Յանուշ Կամինսկին, որը Սթիվեն Սփիլբերգի բազում ֆիլմերի օպերատորն է եղել։