Բրիտանական The Guardian-ը բրիտանական Press Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա թերթ»: Գլխավոր մրցանակը շնորհվել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային լրտեսման վերաբերյալ Էդվարդ Սնոուդենի փոախնցած փաստաթղթերը հրապարակելու համար:
The Guardian-ի աշխատակիցները նույնպես արժանացել են մրցանակների: Պատրիկա Քինգսլին դարձել է «Տարվա երիտասարդ լրագրող», Ռոբ Էվանդն ու Փոլ Լյուսիսը` «Տարվա լրագրողներ»:
Թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը արարողությունից հետո ասել է, որ սա մեծ պատիվ է: «Կցանկանայի երախտագիտությունս հայտնել Էդվարդ Սնոուդենին, ով թույլատրել է դառնալ իր նյութերի բացահայտողը: Շնորհակալություն եմ հայտնում նաև The Guardian-ի ողջ անձնակազմին: Այս մրցանակը ես նվիրում եմ մեր աշխատակցուհուն և լավ ընկերոջը` Ջորջինա Հենրիին, ով լքել է մեզ այս տարվա փետրվարին», — ասել է Ռասբրիջերը: