Անգլիացիները տարօրինակ նմանություններ են գտել վարչապետ Դևիդ Քեմերոնի և Եկատերինա երկրորդ կայսրուհու միջև։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Թերթը գրում է, որ Քեմերոնը շատ նման է Իոհան Բապտիստ ֆոն Լամպիի այն նկարին, որն արվել է նկարչի կողմից 1794 թվականին։ Եկատերինայի դիմանկարն այժմ գտնվում է Բեռլինի թանգարանում։
Հոդվածագիրը նշում է, որ հաշվի առնելով Քեմերոնի ազնվական ծագումը՝ այդ նմանությունը կարող է պատահական չլինել։ «Բրիտանացի քաղաքական գործիչը պետք է հպարտ լինի, որ նման է մի կայսրուհու, ով կարևոր դերակատարություն է ունեցել Եվրոպայում», — գրում է պարբերականը։