Ծագումով հայ ռուսաստանցի մանկական գրող եւ բլոգեր, «Մանյունյա» գրքի հեղինակ Նարինե Աբգարյանին The Guardian-ն ընդգրկել է 10 լավագույն գրողների ցանկում: Նրա «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը թարգմանվել է 12 լեզուներով, իսկ անգլերենը 13-րդ լեզուն է: Հեղինակն այժմ 13 թիվը համարում է բախտավոր թիվ:
2015 թվականին գիրքը հրատարակվելուց հետո վաճառվել է ավելի քան 160 հազար օրինակով: Այն իրական ընկերության մասին է: