տուն Քաղաքական Միջազգային The Globe and Mail. Ուկրաինայի մտերմացումը ԵՄ-ի հետ մահացու հարված է Պուտինի՝...

The Globe and Mail. Ուկրաինայի մտերմացումը ԵՄ-ի հետ մահացու հարված է Պուտինի՝ իր ազդեցությունը տարածելու երազանքին

229
0

UKRAINE-EU/

The Globe and Mail-ը հոդված է հրապարակել Ուկրաինայում վերջին զարգացումների վերաբերյալ: Հոդվածում ասվում է. «Ուկրաինայում բողոքի մասսայական ցույցերը և ոստիկանության հետ բախումները շատ ավելին են, քան փողոցային մարտեր կամ քաղաքական բողոքի ձև, քանի որ Կիևում տեղի է ունենում Ուկրաինայի ապագային վերաբերող դաժան պայքար արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Ուկրաինացի քաղաքական գործիչները խոստովանել են, որ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի կողմից տնտեսական սպառնալիքներին տեղի տալով: Իտալիայում Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայությունը ռուսական տնտեսության համար «մեծ սպառնալիք է»:

Սակայն, որոշ փորձագետների կարծիքով, Ուկրաինայի համար պայքարը ոչ միայի տնտեսական կողմ ունի: Ուկրաինայի հարաբերությունների սերտացումը ԵՄ-ի հետ կարող է Պուտինի՝ նախկին ԽՍՀՄ երկների տարածքում Մոսկվայի ազդեցության վերականգման երազանքին մահացու հարված հասցնել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here