Ամերիկյան The Daily Breast-ի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որում պատկերված են դիպուկահարները, որոնք նախապատրաստվել են փետրվարի 20-ին Կիևի կենտրոնում տեղի ունեցած մարդկանց գնդակահարությանը:
Հեղինակների կարծիքով` բացառիկ լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիևի կենտրոնում: Նշվում է, որ լուսանկարներն արվել են Կիևի կենտրոնում` Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի բակում: Լուսանկարներում պատկերված մարդկանց դեմքերը թաքնված չեն, ինչը նշանակում է, որ այս լուսանկարները շատ արագ թույլ կտան պարզել մարդկանց գնդակահարությունը կազմակերպողների ինքնությունը: