Լեգենդար ռեժիսոր Ռիդլի Սկոտի նոր The Counselor ֆիլմն այս սեզոնի, թերեւս ամենսպասված նորությունն է: Ֆիլմը խորհրդատույի մասին է, որն աշխատում է բիզնեսմենների, նարկոբարոնների, ադամանդի վաճառքով եւ ֆինանսական մեքենայություններով զբաղվողների հետ: Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան գերաստղեր Բրեդ Պիտը, Խավիեր Բարդեմը, Կեմերոն Դիասը, Պենելոպա Կռուսը, Մայքլ Ֆասբենդերը: Իմիջայլող, Բրեդ Պիտը, ով սովոր է գլխավոր դերերին, այս անգամ խաղում է երկրորդական մի դեր: The Counselor-ում գլխավորը Մայքլ Ֆասբենդերն է, նրանից հոյակապ վատ տղա է ստացվել:
Ռիդլի Սկոտն իր գործի գիտակն է, նա չի նկարահանում մելամաղձոտ ֆիլմեր, նա հայտնի է իր դաժանությամբ: Ֆիլմում նկարահանված շիկահեր Դիասն ու սեւահեր Կռուսը մարմնավորում են զոհի եւ գիշատիչի: Ռիդլին դեռ թրեյլերում բոլորին հետաքրքրել է հոլիվուդյան գեղեցկուհիների կիսամերկ մարմինների կադրերով:
Ռիդլի Սկոտը ֆիլմը նվիրել է իր եղբորը` անցյալ տարի մահացած Տոնի Սկոտին: Դժբախտությունը տեղի էր ունեցել նկարահանումների ընթացքում, ինչի պատճառով աշխատանքները մի առ ժամանակով ընդհատվել էին: