տուն Լուրեր Թե չէ ուռում, ուռում, ուռում ենք` ՊՈԱԿ-ներ և այլն. Կարապետյանը հիմնավորումներ է...

Թե չէ ուռում, ուռում, ուռում ենք` ՊՈԱԿ-ներ և այլն. Կարապետյանը հիմնավորումներ է ակնկալում

133
0

Karen

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց նախագիծ, որը, ըստ նրա

, բխում է կառավարության գործունեության ծրագրից եւ կոչված է օպտիմալացնելու պետական կառավարման համակարգը: Կարայանը նաեւ պարզաբանեց՝ որոշման նախագիծը նպատակ ունի նաև հստակեցնելու առևտրային կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը:  Գործադիրի ղեկավարն արձագանքեց՝ կարեւոր գործընթաց է:

«Մենք ի՞նչ ենք ասում` ով ուզում է ներկայացուցիչ պահի, ինքը պետք է նրան պահի, վաղը- մյուս օրը մենք իրեն հարցնելու ենք՝ էդ ներկայացուցչին որ պահում ես, էդքան փող ծախսում ես, էդ ներկայացուցչի օգուտը ո՞րն է: Այդ պատճառով հաջորդ բյուջեի ժամանակ, ՊԵԿ-ը կլինի, դուք կլինեք, թե արտաքին գործերի նախարարությունը, պետք է հիմնավորեք՝ ինչ օգուտ են տվել, ինչին են ծառայել»,- շեշտեց վարչապետը:

Նա նաեւ ընդգծեց, որ «կառույցը պետք է լինի մաքսիմալ ֆունկցիոնալ, եւ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է  հասկանա` արդյունքն ինչ է լինելու»:

«Թե չէ մակրո առումով գլոբալ-գլոբալ ուռում, ուռում, ուռում ենք` ՊՈԱԿ-ներ և այլն, և այլն»,- եզրափակեց վարչապետը: