տուն Քաղաքական Միջազգային Թբիլիսիում սկսվում է Սաակաշվիլու դեմ դատավարությունը

Թբիլիսիում սկսվում է Սաակաշվիլու դեմ դատավարությունը

74
0

341FEF7C-7B7E-4BE8-B73A-ACFCC2B6D6AC_mw1024_s_n

Այսօր սկսվում է  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ դատավարությունը։

Նրան մեղադրում են 2007 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքը դաժանությամբ ցրելու, «Իմդեի» հեռուստաընկերություն անօրինական ներխուժելու, Բադրի Պատարկացիշվիլու ունեցվածքին անօրինական տիրանալու մեջ։

Բացի Սաակաշվիլուց, այս գործերով անցնում են Վրաստանի նախկին գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլին, ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան։

Ներկայում դատական նիստին կարող են ներկա գտնվել միայն Մերաբիշվիլին ու Ուգուլավան, որոնք այլ գործերով ձերբակալվել են գլխավոր դատախազության կողմից։ Մյուս մեղադրյալները ներկայում բնակվում են Վրաստանի սահմաններից դուրս։