Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել Է Ամանորի նախապատրաստումը. Վրաստանի մայրաքաղաքի փողոցները զարդարում են լուսավառությամբ: Այդ մասին հայտարարել Է քաղաքագլուխ Կախա Քալաձեն քաղաքի կառավարության նիստում: Ամանորյա լուսավորման մոնտաժն սկսվել Է Դավիթ Գուրամիշվիլիի պողոտայից՝ այն տարածքից, որը հարում Է «Սաքարթվելո» կինոթատրոնին, մինչեւ մետրոյի Սարաջիշվիլի կայարան:
«Մենք մեն ինչ կանենք, որպեսզի մայրաքաղաքը գեղեցիկ լինի Ամանորին, եւ ամանորյա տրամադրություն կստեղծենք մեր քաղաքացիների համար, մեր երեխաների՝ ապագա սերնդի համար»,- հայտարարել Է Քալաձեն: Ամանորյա լուսավառությամբ քաղաքի զարդարումը կավարտվի դեկտեմբերի 14 – 15-ին:
Ելնելով աշխատանքների ծավալից՝ «Թբիլսերվիս գրուպն» ամեն տարի Ամանորի առթիվ քաղաքն սկսում Է զարդարել նոյեմբերի առաջին օրերին:
2017 թվականին ամանորյա լուսավառության համար հատկացվել Էր 3 միլիոն լարի (ավելի քան 1,1 միլիոն դոլար):