Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբենլ է վրաց-ադրբեջանական հարաբերությունները:
«Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերը: Մենք չենք կարող նրանց հետ հարաբերությունները փչացնել»,- «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Զալկալիանին:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է կարևորությունը Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերի, որոնք պատասխանում են ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի շահերին:
Զալկալիանին անդրադարձել է նաև երկու երկրների միջև սահմանի սահմանագծմանը և սահմանազատմանը: Նրա խոսքով՝ սահմանի առնչությամբ Վրաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ունեն իրենց ռազմավարությունը, և այդ հարցում խիստ կարևոր է փոխհամաձայնության հասնել: