տուն Լուրեր Թբիլիսիի մետրոյում փլվել է առաստաղը. կան վիրավորներ

Թբիլիսիի մետրոյում փլվել է առաստաղը. կան վիրավորներ

169
0

Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում առաստաղի փլվելու հետևանքով կա 11 վիրավոր. հաղորդում է Sputnik Georgia-ն:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատահարի մեղավորները խիստ կպատժվեն:

Հաղորդվում է, որ տուժածները հոսպիտալացվել են. դեպքի վայր են ժամանելու քրեագետներ՝ պարզելու տեղի ունեցածի պատճառները:

Նշվում է նաև, որ մետրոյում վերջին շինարարական աշխատանքներն ավարտվել էին 2017-ի օգոստոսին: