տուն ժամանց Թափանցիկ փաթիլներ. ամանորյա դեկորներ պատուհանների համար (լուսանկարներ)

Թափանցիկ փաթիլներ. ամանորյա դեկորներ պատուհանների համար (լուսանկարներ)

825
0

1510054047-6122-k-ukrasit-dom-na-novyj-god-3

Ամանորի նախատոնական պատրաստությունները պակաս կարևոր չեն, որքան հենց Ամանորը: Տան զարդարանքներ, տոնածառի խաղալիքներ ու հազարումի այլ անելիքներ… Նոր տարվան հավուր պատշաճի պատրաստվելու համար մեկ-երկու օրը բավարար չեն. այնպես որ, արդեն հիմա ճիշտ ժամանակն է սկսել մտածել, թե այս տարի ինչ յուրահատուկ բաներ պետք է անել:

Տոնը սկսվում է հենց նախապատրաստական աշխատանքներից, երբ սկսում ենք փոխել բնակարանի մթնոլորտը ու այն քիչ-քիչ հեքիաթի վերածել, բացի ավանդական տոնածառից կարևոր են նաև մյուս զարդարանքները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսուհետ մինչև Ամանոր, Araratnews.am-ը կօգնի ձեզ տոներին պատրաստվել յուրահատուկ և ինքնատիպ ձևով: Այն, ինչ կանեք դուք ձեր բնակարաններում մեր առաջարկով, հաստատ չեն վրիպի ձեր հյուրերի աչքից: Այս անգամ միասին պատրաստում ենք դեկորներ պատուհանների համար, որոնք ձեր բնակարաններին հետաքրքիր տեսք կհաղորդեն ոչ միայն ներսից, այլ նաև դրսից: