Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը France Presse գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է ավելին անել Հայաստանի համար և ծրագրում է Հայաստանում երաժշտական փառատոն անցկացնել:
Երգիչը հույս է հայտնել, որ Հայաստանը, որը հազվադեպ է հյուրընկալում արևմտյան կատարողների, կարող է ինտեգրվել Եվրոպայի ամառային փառատոնի շրջագայություններին, որի ժամանակ էլ երաժշտական խմբեր կայցելեն Հայաստան:
«Միշտ երազել եմ Հայաստանում հիմնադրել միջազգային երաժշտական փառատոն,- ասել է Թանկյանը` հավելելով,- այնքան, որքան քաղաքական և սոցիալական աշխատանք եմ կատարել, կուզենայի նույնքան ժամանակ գտնել մշակութային և երաժշտական գործունեության համար»: