տուն Լուրեր Թանգարանների գիշեր. Տարոն Մարգարյանն այցելել է «Էրեբունի» թանգարան

Թանգարանների գիշեր. Տարոն Մարգարյանն այցելել է «Էրեբունի» թանգարան

135
0

taron.

«Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող համաեվրոպական «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում այցելուների առջև իր դռներն էր բացել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Բազմաթիվ այցելուների հետ միասին «Էրեբունի» թանգարան էր այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրություններին: Թանգարանի տնօրենը հատկապես առանձնացրել է ժամանակավոր ցուցադրության սրահում ներկայացված ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդրության շրջանակում, «Ամրոց-բնակավայրեր» խորագրի ներքո լուսանկարներով և տեղեկատվական պաստառներով հանրությանն է ներկայացվել Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև ամրոցի միջնաբերդի տարածքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն