տուն Լուրեր Թալիշում երեք նոր բնակելի տուն կկառուցվի (տեսանյութ)

Թալիշում երեք նոր բնակելի տուն կկառուցվի (տեսանյութ)

96
0

Թալիշում շինարարական աշխատանքները շարունակվում են: Ընթացքի մեջ են գյուղապետարանի շենքի և հանդիսությունների սրահի աշխատանքները: Այս մասին Թալիշում լրագրողներին հայտնեց համայնքապետ Վիլեն Պետրոսյանը:

Նրա խոսքով` մոտ օրերս գյուղում կսկսվեն նաև դպրոցի և մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Դրանց զուգահեռ կկառուցվի նաև երեք անհատական տուն:

Գյուղապետը նշեց, որ այս պահին գյուղում 20-ից ավելի բնակիչ է ապրում, բոլորը տղամարդիկ են, ովքեր հետևում են վերականգման աշխատանքներին, իսկ ընտանիքները հիմնականում ապրում են Ալաշանում:

Վիլեն Պետրոսյանը նաև ընդգծեց, որ բոլոր տները, դպրոցը, մանկապարտեզը և մյուս ընդհանուր ծառայության շենքերն ապահոված կլինեն ապաստարաններով:

Մանրամասները` տեսանյութում: