տուն Արցախ Թալիշը և երկու հարակից գյուղեր հետ են գրավվել

Թալիշը և երկու հարակից գյուղեր հետ են գրավվել

219
0

lklklklk

«Լավ լուր ունեմ :

Նոր ընկերս է զանգել Հադրութից` ահագին խոսեցինք, ահագին բան ասեց:
Էն, որ ասում էին 6 դիրքեր են գրավել ազերները, հիմա դիրքերը հետ են վերցրել մի քանի ժամվա ընթացքում :
Ասեմ` Հայերը, Թալիշ գյուղը և հարակից գյուղը հետ են գրավել ու ասեմ ավելին` 2 հատ էլ ադրբեջանական գյուղ ենք գրավել՝ ջախջախելով թշնամուն:
300- ից ավելի զոհ են տվել ադրբեջանցիները:

Հ.Գ. Եթե այս գիշեր էլ թեժ եղավ՝ ես վաղը կամ մաքսիմում մյուս օրը կգնամ Արցախ, բայց այս անգամ արդեն համազգեստով»:

Իր facebook-յան էջում գրել է օգտատերերից` Կար Ղուկասյանը:

Araratnews.am-ը տեղեկատվությունը հաստատելու համար կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց.«Թալիշը և հարակից գյուղերը շուտ ենք հետ վերցրել, Թալիշն անգամ կես ժամ չի եղել իրենց ձեռքում: Հարակից գյուղերի հետ վերցնելը և այլ գյուղերի գրավումը երկու օր առաջվա մեր հակահարձակման հետևանքներն են»: