Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի փողոցի բնակիչ, 50-ամյա Հակոբ Թորոսյանը Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Թորոսյանը աշխատում է «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ-ում՝ որպես ոսկերիչ և նա կրել է մոտ 4 մլն դրամի վնաս: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: