տուն Հասարակություն Իրավական Թալանել են հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան

Թալանել են հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան

196
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք քարով կոտրել են Հրազդանի կիրճում կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել պայուսակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայուսակում եղել է գումար, բանկային քարտեր, որից որոշ ժամանակ անց ավտմեքենայի տերը հատուկ կապի մջոցով նկատել է, որ ծալապակասը կա ծալապակասները Սարյան փողոցի փոստից կանխիկացնելով՝ գումար են դուրս գրում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է հասարակական գործիչ, բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ Մամիկոն Խուրշուդյանին, ու ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: