տուն Քաղաքական Միջազգային Թաիլանդում 150 հազար մարդ մասնակցել է նոր օրհներգի ձայնագրությանը

Թաիլանդում 150 հազար մարդ մասնակցել է նոր օրհներգի ձայնագրությանը

80
0

thailandԹաիլանդի մայրաքաղաքում հոկտեմբերի 22-ին ավելի քան 150 հազար մարդ է հավաքվել Սանամ Լուանգի հրապարակում երկրի նոր օրհներգի ձայնագրության արարողությանը մասնակցելու համար, որը նվիրված է հանգուցյալ թագավոր Փհումիփոն Ադուլյադետին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թագավորական օրհներգի  կատարմամբ տեսանյութը պարտադիր ցուցադրվում է երկրի բոլոր կինոթատրոններում յուրաքանրչյուր սեանսից առաջ: Տեսանյութը դիտում են պարտադիր հոտնկայս:

Նոր օրհներգը կանոնավոր կհեռարձակվի հեռուստատեսությամբ մեկ տարվա ընթացքում: Սեւ-սպիտակ սգո հագուստով ձայնագրության մասնակիցները հավաքվել են Գլխավոր հրապարակում: Օրհներգը նվագում են սիմֆոնիկ նվագախմբի 100 երաժիշտներ: