տուն Քաղաքական Միջազգային Թաիլանդի բնակիչները թագավորին օգնում են վարդագույն հագնելով

Թաիլանդի բնակիչները թագավորին օգնում են վարդագույն հագնելով

78
0

tailandԹաիլանդի բնակիչներից շատերը հագել են վարդագույն հագուստներ, որոնք թագավորական աստղագետները «հաջողություն գրավող» եւ 88-ամյա Պհումիպհոն Ադուլյադետ արքայի «առողջության համար օգտակար» են համարում, որպեսզի հիվանդ միապետին օգնեն հաղթահարել հիվանդությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասի հայտնում է երկրի Ազգային երրորդ հեռուստաալիքը:

Ամբողջ երկրում զանգվածային աղոթք է կատարվել թագավորի եւ թագավորական ընտանիքի անդամների առողջության համար: Հազարավոր մարդիկ են ուղեւորել Բանգոկի Սիրիրատ հիվանդանոց, որտեղ 2009 թվականից թագավորն ապրում է բժիշկների մշտական հսկողության ներքո, որպեսզի աղոթեն միապետի առողջության համար եւ գրառում կատարեն թագավորին հղված բարեմաղթանքների գրքում:

Նախօրեին երեկոյան եւ հոկտեմբերի 11-ի առավոտյան համացանցում կոչ է տարածվել վարդագույն հագուստ հագնելու մասին, որպեսզի թագավորին օգնեն առողջանալ: