Shantnews.am-ը գրում է.
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:
Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ:
Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարել է` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից՝ նաև ջրադուլ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները համոզում էին նրան ներքև իջնել, սակայն նա հրաժարվեց կատարել ոստիկանների պահանջը: