տուն Լուրեր «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի ամփոփում և հաղթող թիմերի հայտարարում

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի ամփոփում և հաղթող թիմերի հայտարարում

101
0

11262134_1001423596549204_1692923079691567240_n

«Հայաստան-Թուրքիա ձեռներեցների փոխայցելություններ» և Հայաստանից ու Թուրքիայից սկսնակ ձեռներեցների 6 թիմերի համար նախատեսված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա (2015 փետրվար-մայիս) նախագծեր ամփոփում տեղի ունեցավ, ինչպես նաև «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մրցանակաբաշխությունը:

«Հանրային լրագրության ակումբի» (ՀԼԱ) նախագահ Սեդա Մուրադյանը ներկայացրեց, թե ինչպես առաջացավ այս նախագծի մտահղացումը:  «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արտաշես Վարդանյանը հայտնեց, որ այս ծրագիրը ուղված է լավ պայմաներ ստեղծելուն ձեռներեցների համար: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» և «Հանրային լրագրության ակումբը» ստեղծել են այն բոլոր նախապայմանները թուրք և հայ ձեռներեցների համար, որ կարողանան ծրագրի շրջանակներում իրենց գաղափարները ներկայացնեն ու զարգացնեն, ներկայացրեց Արտաշես Վարդանյանը: 

Փակ սահմանը Թուրքիայի հետ իհարկե դժվարություններ է ստեղծում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի ձեռներեցների փոխայցելությունների համար, նաև այս նախագծերը կազմակերպողների համար, հայտնեց Սեդա Մուրադյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում լավագույն տեխնոլոգիական լուծում, լավագույն ներկայացում, լավագույն գաղափար անվանակարգերում մրցանակներ ստացան: Հաղթող թիմ Evreka-ն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կողմից ստացավ ֆինանսական աջակցություն չորս հազար եվրոյի չափով՝ բիզնես գաղափարը իրագործելու համար: