ԱՄՆ Տեխաս նահանգում մայիսի 10-ին տորնադոյի պատճառով առնվազն 5 մարդ է մահացել, 3 մարդ համարվում է անհետ կորած, 10-յակ մարդիկ էլ հոսպիտալացվել են: Այս մասին, հղում անելով ABC News-ին, գրում է Lenta.ru-ն:
Պաշտոնյաների խոսքով Վան քաղաքի Վան-Զանդ հատվածում վնասվել է շինությունների 30 %-ը, պոկվել են ծառեր, էլեկտրականությունը ևս վնասվել է: Տորնադոյի հետևանքով վնասվել է նաև մի քանի դպրոց: