SpaceX, Tesla Motors և SolarCity ընկերությունների ղեկավար ամերիկացի ձեռնարկատեր Էլոն Մասկը մտադիր է Տեխասում պատրաստել Hyperloop անունը կրող գիտափորձարարական կենտրոն, որտեղ կնախագծվեն «ապագայի փոխադրամիջոցներ»: Աս մասին տեղեկացնում է USA Today-ը:
Նման հայտարարությամբ Մասկը հանդես է եկել Տեխասի փոխադրամիջոցների ֆորումի ժամանակ Դեթրոյթի միջազգային ավտոսրահ իր այցելությունից հետո:
Ամերիկացու մտահաղացմամբ ուղևորներին փոխադրող «տարաները» պիտի տեղաշարժվեն խողովակների ստորգետնյա և վերգետնյա համակարգերի միջոցով:
«Տեխասում մենք կկառուցենք փորձարարական մայրուղի Hypeloop-ի համար, որպեսզի գիտական ընկերությունները հնարավորություն ստանան այստեղ նախագծել ուղևորներին փոխադրող «տարաները»:
Մենք շուրջ 10 տարվա ընթացքում կկառուցենք Սան Ֆրանցիսկոն Լոս Անջելոսին կապող Hyperloop-ի խողովակը, ինչը թույլ կտա քաղաքների միջը եղած 550 կմ տարածությունը հաղթահարել շուրջ 30 րոպեում: Նման նախագիծը կպահանջի շուրջ 6 միլիարդ դոլար»,- ասել է գործարարը:
Նշենք, որ Մասկը Hyperloop-ի գաղափախարի մասին առաջին անգամ հայտարարել է դեռևս 2012 թվականին՝ այն ներկայացնելուվ որպես հիանալի այլընտրանք երկաթուղիներին: