Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտը անհանգստություն է հայտնել նահանգի տարածքում Պենտագոնի կողմից իրականացվելիք զորավարժությունների կապակցությամբ: Նահանգապետը հայտարարել է, որ իր ենթակայության տակ գտնվող զինվորականները զգոնությամբ կհետևեն մանևրներին: «Պայմանական հակառակորդի տարածք» Տեխասում թեժանում են նախընտրական կրքերը: «Տեխասցիները պետք է իմանան, որ իրենց անվտանգությունը, սահմանադրական իրավունքները, մասնավոր սեփականությունն ու ազատությունները չեն խաթարվի զորավարժությունների ընթացքում»,-շեշտել է նահանգապետը:
gazeta.ru