տուն Լուրեր Տեխասի եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով կա 26 զոհ

Տեխասի եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով կա 26 զոհ

63
0

church-shooting-texas

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի եկեղեցիներից մեկում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 26 մարդ. հաղորդում է Associated Press-ը:

Վիրավորների թիվը հասնում է 20-ի: Միջադեպը տեղի է ունեցել Սաթերլենդ-Սփրինգս համայնքում՝ Սան Անտոնիոյից 65 կմ հեռավորության վրա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ ի հիշատակ զոհերի, իջեցվել են Նահագների պետական դրոշները:

Ոստիկանությանը հաջողել է 26-ամյա հարձակվողին վնասազերծել տեղում: