տուն Լուրեր Տեսողության շտկում բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով. լուսանկարներ

Տեսողության շտկում բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով. լուսանկարներ

289
0

95
Տեսողության տարբեր խանգարումների կորեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի, ներդրվում ու կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները:
Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման տասնամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր կենտրոնում կատարվել է ավելի քան 8 500 լազերային վիրահատություն /ՖՌԿ, LASIK /, որոնց արդյունավետության ու առավելության ապացույցն են օրեցօր աճող հիվանդների վստահությունը:
2010 թ.-ին առաջինը Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի ՛՛Ախտորոշիչ և լազերային բուժման ՛՛ բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայանն է կատարել տեսողության լազերային շտկում՝ LASIK` ռեֆրակցիոն վիրաբուժության նոր եղանակով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկման նպատակով:
2014թ.-ի մարտից Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նորագույն եղանակի իրագործումը՝ Ֆեմտո-LASIK-ը. Այս մեթոդից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները:
Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավական բարդ դեպքերում: FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ:
Ֆեմտովայրկյանային լազերը վայելում է ամբողջ աշխարհի ռեֆրակցիոն վիրաբույժների վստահությանը և 1999 թ.ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը- միակը Հայաստանում թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածաբանությամբ:
Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:
Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.
• Բարձր արդյունավետություն: Կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և նվազագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերվող առավելագույն տեսողություն:
• Ֆեմտո-LASIK-ի լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:
• Տեսողական ֆունկցիայի գերարագ վերականգնում:
• Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածքի բացակայություն:
• Եղջրենու լաթի ձևավորվում ընդամենը վայրկյանում:
• Բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելու հնարավորություն:
• Ապահովում առավելագույն տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ,գիշեր, անձրև կամ մառախուղ/:
• Եղջրենու լաթի անհատականացում:
Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձերբազատվել ակնոցներից և կոնտակտային ոսպնյակներից, այլև ձեռք բերել լիարժեք կյանք:
FEMTO-LASIK եղանակը արագություն է, երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:

105 205