Ամերիկյան կոնցեռն Tesla-ն էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության համար կկառուցի իր առաջին եվրոպական գործարանը Գերմանիայում`Բեռլինի մերձակայքում: Այս մասին հայտնել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը:
Նա այս հայտարարությունն արել է (Goldenes Lenkrad) մրցանակաբաշխության ժամանակ, որը կազմակերպվում է Bild am Sonntag շաբաթաթերթի կողմից: Մասկը Բեռլինի նոր գործարանի կառուցման վայրի ընտրությունը բացատրեց «գերմանական ճարտարագիտության բացառիկ որակով»:
Բեռլինի մերձակայքում գտնվող գործարանում Tesla-ն արտադրելու է էլեկտրական մեքենաներ՝ սկսած Model Y-ից և էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցներից: Ընկերությունը տեղակայվելու է Բեռլինի նոր կառուցվող օդանավակայանից ոչ հեռու: