Իրանում 31 մարդ է վարակվել Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով: Այս մասին ասված է ԻԻՀ-ի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունում. հաղորդում է APA գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակվածներից 3-ը մահացել են, այդ թվում՝ մեկ հղի կին: Փորձագետները հատուկ հետաքննություն կանցկացնեն՝ բացահայտելու տենդի համաճարակի իրական պատճառը:
Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը՝ սուր, ծանր ընթացքով, տարափոխիկ, հիվանդություն է:
Հիվանդությունը արտահայտվում է տենդով, ինտոքսիկացիայով, մաշկի և նեքին օրգանների արյունազեղումներով: Վարակի աղբյուր հանդիսանում են հիվանդ մարդիկ, վարակված կենդանիները, կրծողները, թռչունները և այլն: Վարակը փոխանցվում է տզերի միջոցով, որոնք հիվանդությունը փոխանցում են նաև սերնդեսերունդ, որի պատճառով համարվում են հիվանդության կրողներ ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 1-14 օր է, հիմնականում` 4-6 օր: