Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը կոչ է արել WhatsApp մեսենջերից օգտվողներին` հեռացնել այն իրենց սմարթֆոններից:
Իր telegram-ալիքում Դուրովն ասել է, որ WhatsApp-ը սմարթֆոնի տեղեկատվությունը խոցելի է դարձնում հաքերների և պետական անվտանգության ծառայությունների համար: Նրա խոսքով, տեսանյութը հասցեատիրոջն ուղարկելով, նրանք կարող են մուտք գործել գոյություն ունեցող բոլոր տվյալները, գրում է «Интерфакс»-ը:
Դուրովը համոզված է, որ այս ծրագրի նոր խոցելիությունները կօգտագործվեն լրագրողների և իրավապաշտպանների իրավունքների ոտնահարման համար, և Միացյալ Նահանգները ստացված տեղեկատվությունը կփոխանցի այլ երկրների հատուկ ծառայություններին:
Այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ հաքերները կարողացել են զանգերի միջոցով հետեւել օգտատերերին: