տուն Լուրեր Տեղի է ունենում ռազմական գործողությունների էսկալացիա. Զուրաբյան (տեսանյութ)

Տեղի է ունենում ռազմական գործողությունների էսկալացիա. Զուրաբյան (տեսանյութ)

90
0

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց փակ նիստ գումարել՝ սահմանին տիրող իրավիճակը քննարկելու համար:

«Ակնհայտ է, որ նորից տեղի է ունենում ռազմական գործողությունների էսկալացիա»,- հայտարարեց Զուրաբյանը, հավելելով, որ  սահմանին տիրող իրավիճակը ապրիլյան պատերազմի շարունակությունն է եւ նախերգանքը նոր պատերազմական գործողությունների:

Զուրաբյանը նկատեց, որ պետք է շատ արագ  համարժեք միջոցներ ձեռնարկել ռազմաճակատի գծի ամրապնդման եւ դիվանագիտական ջանքերի ակտիվացման ուղղությամբ, այլապես կործանարար հեռանկարների առջև կկանգնենք:

Սահակյանը, ի պատասխան առաջարկին, ասաց, որ կմտածի. «Պետք է հասկանամ, թե այդ փակ նիստում մենք ինչ ենք անելու: Էն գործողությունները, որ կատարվում են, հասարակությունը գիտի, եւ մենք էլ գիտենք: Համենայնդեպս, կմտածեմ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: