տուն Լուրեր Տեղի է ունենում ապօրինություն. Փոստանջյանը մանրամասներ է հայտնում

Տեղի է ունենում ապօրինություն. Փոստանջյանը մանրամասներ է հայտնում

87
0

zaruhi postanjyan

Այս պահին ոստիկանները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով գտնվում է Սեֆիլյանի բնակարանի մոտ: Փոստանջյանը փոխանցեց, որ ինչպես իրեն, այնպես էլ դրսում հավաքվածներին թույլ չեն տալիս ներս մտնել: «Զինված են, ոմանք դիմակներով են սեւ հագած: Խնդրեցինք պարզաբանում ներկայացնել, թե ինչի համար եք եկել այստեղ, ինչ ծառայություն եք իրականացնում, պարզաբանումներ չներկայացրեցին ասեցինք ուզում ենք հաղորդում տալ հանցագործության մասին, դա էլ չընդունեցին, ու դուռը փակ է, թե ինչ է  տեղի ունենում բնակարանում այս պահին մեզ համար պարզ չէ»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բնակարանում ամենայն հավանականությամբ գտնվում է Ժիրայր Սեֆիլյանի կինը: «Լսվում են ձայներ, հավանաբար Ժիրայր Սեֆիլյանի կինն է բարձրաձայն իր զայրույթը հայտնում, ակնհայտ է որ տեղի է ունենում ապօրինություն»,- նշեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը: