տուն Լուրեր Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան

Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան

94
0
102-razmabaza-600x400
Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Գյումրիում կրակոցներ են հնչել,  և որ Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկից ռուս զինվորական է փախել իրեն ամրակցված զենքով:

Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ Աշոտ Ահարոնյաննն իր ֆեյեսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով.

Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը: