տուն Լուրեր Տեղեկատվական հոսքերը գնահատելով՝ ես որոշեցի հրաժարական տալ

Տեղեկատվական հոսքերը գնահատելով՝ ես որոշեցի հրաժարական տալ

114
0

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով օրերս հայտարարել էր իր հրաժարականի մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չնշեց՝ ինչ պատճառով է հրաժարական տվել:

«Տեղեկատվական հոսքերը գնահատելով՝ ես որոշեցի հրաժարական տալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զեյնալյանը:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում դա, ասաց, որ այլ հարցերի չի պատասխանի և հիմա շտապում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցելու: