Ծխախոտից առաջանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնցից ամենավտանգավորը քաղցկեղն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լեւոն Բադալյանը:
«Չի կարող երկու կարծիք լինել՝ ծխելը հիվանդություն է: Ծխող մարդուն, որպես բժիշկ, համարում եմ հիվանդ: Խոսքն ամեն օր ծխող կամ մոլի ծխողների մասին է: Եթե կա միջոց մարդկանց այդ հիվանդությունից փրկելու, պետք է այդ միջոցից օգտվել՝ լինի դա օրենք, լինի պատիժ թե այլ միջոցառումների շարք»,- նշեց մասնագետը, հավելելով, որ ցանկացած նմանատիպ նախաձեռնության պետք է երկու ձեռքով կողմ լինել:
Բժշկի խոսքով՝ պետք է ամեն տեսակի օրենք կիրառել ծխողների դեմ պայքարելու համար:
Լեւոն Բադալյանը եվրոպական եւ այլ երկրների օրինակով զարմանք է հայտնում, թե ինչու Հայաստանում չպետք է ծխելու դեմ խիստ օրենքներ գործեն:
Մանրամասները՝ տեսանյութում: