տուն Լուրեր Ծխապատ գոտի՝ Մարզահամերգային համալիրում. ԱԻՆ

Ծխապատ գոտի՝ Մարզահամերգային համալիրում. ԱԻՆ

111
0

hamalir

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: