տուն Քաղաքական Միջազգային Ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս մեկ տարում 3,5 հազար մարդ է զոհվել

Ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս մեկ տարում 3,5 հազար մարդ է զոհվել

127
0

JԱյս տարի 3,5 հազարից ավելի մարդ Է զոհվել կամ անհետ կորել ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:

Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում (ՄՄԿ):

Կազմակերպության տվյալներով՝ Միջերկրական ծովում զոհվածների կամ անհետ կորածների թիվն այս տարի կազմում Է 3502:

Դրա հետ մեկտեղ ծովային ճանապարհով Եվրոպա ժամանած փախստականների ընդհանուր թվաքանակը կազմել Է 302 հազար 975: Նրանց մեծ մասին ընդունել են Հունաստանը (167 հազար 74 մարդ) եւ Իտալիան (132 հազար 69 մարդ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: