ESem.am-ը հայտնում է, որ լույս աշխարհ է եկել երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի առաջնեկը:) Նախորդ տարի ամռանն ամուսնացած զույգն արու զավակ է ունեցել ու այս անգամ ևս բացառիկ մանրամասները վստահել մեր լրատվամիջոցին:)
Ավելի վաղ զույգը «Բարև, ԵՍ եմ…» ամսագրին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ երկմտում է անվան ընտրության հարցում: Հռիփսիմեն ցանկանում էր որդուն անվանակոչել Լեո, Մարտինը՝ Նարեկ: Ծնողները որոշել էին տեսնել երեխային ու տեղում ընտրություն անել: Ի վերջո նրանք փոքրիկին տվել են Լեո անունը:
Հղիության վերջին շրջանում Հռիփսիմեն գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ էլ ծնվել է փոքրիկը, իսկ ահա Մարտինն այժմ Մոսկվայում է, սակայն առաջիկա չվերթով պատրաստվում է մեկնել ԱՄՆ:
ESem.am-ը զրուցեց Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով զրույցի պահին նորաթուխ հայրիկի կողքին էր. երգիչը զբաղված էր փոքրիկի մասնակցությամբ առաջին վիդեոները դիտելով և կնոջ հետ սկայպով խոսելով:
Շարունակությունը` esem.am-ում: